Հայ-ադրբեջանական սահմանին ականի պայթյունից Բարեկամավանի բնակիչ է վիրավորվել

Հունվարի 16-ին, ժամը 15։00ի սահմաններում հայ-ադրբեջանական սահմանին ականի պայթյունից վիրավորվել է Տավուշի մարզի Բարեկամավան համայնքի բնակիչ Արման Խալաթի Միքայելյանը, ում կյանքին վտանգ չի սպառնում:

Այս մասին տեղեկանում  ենք Բարեկամավան համայնքի ֆեյսբուքյան էջից:

«Պայթյունի հետևանքով պոկվել է ոտնաթաթը։ Նրան հնարավոր է եղել դեպքի վայրից դուրս բերել միայն համապատասխան ստորաբաժանման միջոցով՝ 18։00-ի սահմաններում: Այժմ գտնվում է Նոյեմբերյանի հոսպիտալում»,-նշվում է հայտարարության մեջ:

Ավելի ուշ տեղեկացանք, որ վիրահատությունը բարեհաջող ավարտվել է։ Տղամարդը վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել