Ոստիկանության միայն մեկ ստորաբաժանման ծառայության շնորհիվ պետբյուջե է վերադարձվել ավելի քան 708 միլիոն դրամ

2018 թվականի մայիսի 8-ից մինչև տարվա վերջ միայն ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության գործողությունների արդյունքում, ՀՀ պետական բյուջե է վերադարձվել ավելի քան 708.000.000 դրամ:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից:

Բյուջե վերադարձված գումարը հիմնականում գոյացել է պետական, համայնքային մարմիններում և մասնավոր ընկերություններում կատարված յուրացումների և չարաշահման դեպքերը բացահայտելու շնորհիվ:
Բացահայտումների մասին ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը պարբերաբար ներկայացրել է տեղեկատվություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել