Զորահանդես…«Մա՜րշ»

Բոլորս ականատես ենք եղել զորահանդեսների, մինչդեռ ինչպիսի՞ կարգով է այն անցնում:

 

Նախ նշենք, որ կայազորի զորքերի զորահանդեսներն անց են կացվում հատուկ ցուցումով` ի նշանավորումն պետական և ռազմական կարևոր նշանակություն ունեցող իրադարձությունների:

 

Զորահանդեսին մասնակցող զորակազմը, զորահանդեսի ժամը և տեղը, համազգեստը, երթուղիները, շարք կանգնելու և անցնելու կարգը յուրաքանչյուր առանձին դեպքում սահմանվում են կայազորի պետի հրամանով: Հրամանում ցուցում է տրվում նաև հրետանային հրավառություն անցկացնելու կարգի վերաբերյալ, եթե այն նախատեսված է:

 

Զորահանդեսի հրամանատարը նշանակվում է հատուկ ցուցումով:

 

Մինչև զորահանդեսն ընդունողի ժամանումը զորքերը ողջունում են միայն իրենց առջևով անցնող զորամասերին և զորահանդեսի հրամանատարին:

 

Զորահանդեսի հրամանատարին և զորահանդեսն ընդունողին զեկուցելու ժամանակ շարքից դուրս գտնվող զինծառայողներն ընդունում են շարային կեցվածք և ձեռքը մոտեցնում են գլխարկին, իսկ զորքերի հանդիսավոր երթով անցնելու պահին ողջունում են մարտական դրոշները:

 

Զորահանդեսի հրամանատարի «Մա~րշ» հրամանով գլխամասային ստորաբաժանումը հրամանատարի ետևից թմբուկների թմբկահարության ներքո սկսում է շարային քայլով երթը: Մնացած ստորաբաժանումները հասնում են այն տեղը, որտեղ գլխամասային ստորաբաժանումն էր կանգնած, իրենց հրամանատարների հրամանով շրջվում են ձախ, հավասարվում, սահմանված հեռավորությամբ և «Ուղիղ» հրաման ստանալով շարժվում են առջևից գնացող ստորաբաժանման ետևից:

 

Աղբյուր՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել