Հունվարի 12-ին տեղի է ունեցել Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նիստ, որը վարել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, հայտնում են կուսակցության մամուլի ծառայությունից:
Որոշում է կայացվել, որ խմբակցության ղեկավարի պաշտոնում Արման Աբովյանին փոխարինելու է ավագանու անդամ Միքայել Մանրիկյանը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով Երևանի ավագանու շարքերը համալրելու է Լյուդմիլա Սարգսյանը:
Հիշեցնենք, որ Արման Աբովյանը ընտրվել է 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր և զբաղեցնելու է խմբակցության քարտուղարի պաշտոնը: