Լոռու մարզի դատախազի տուն մտնել փորձողների խուզարկությամբ հայտանբերվել են ծալովի դանակներ

Հունվարի 11-ին, ժամը 20.30-ի սահմաններում, ոստիկանության Տարոնի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձորի Աղայան փողոցի շենքերից մեկում բնակարանային գողություն է կատարվում: Քրեական հետախույզները անմիջապես մեկնելով նշված հասցե նկատել են, որ 4 հոգի գողոնն արդեն տեղափոխել են «Մերսեդես Բենց» մակնիշի մեքենայի մեջ և փորձում են փախչել: Ոստիկանները հետապնդել են, Նարեկացու փողոցում բռնել նրանց և գողություն կատարելու կասկածանքով բերման ենթարկել ոստիկանության Տարոնի բաժին:

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:

Բաժնում պարզվել է կասկածյալների ինքնությունը` Վանաձորի բնակիչներ Անդրանիկ Ա-ն, Գևորգ Մ-ն, Սամվել Հ-ն և Արմեն Հ-ն:
Վնասի չափը պարզվում է:
Բերման ենթարկված Անդրանիկ Ա-ի և Գևորգ Մ-ի անձնական խուզարկությամբ, հայտանբերվել են ծալովի դանակներ, որոնցից մեկը գաղտնի փականով:
Հունվարի 11-ին Լոռու մարզի քննչական վարչությունում գողության փաստով հարուցվել է քրեական գործ:
Կասկածյալները ձերբակալված են:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:

Նշենք, որ գլխավոր դատախազության հայտարարության համաձայն Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանի բնակարանի գողության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրեսնգրքի 177–րդ գոդվածի 3-րդ մասի 1.1 կետով: 4 անձ ձերբակալվել է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել