Պատրաստվում ենք քաղաքապետի կարգադրության չհրապարակումը վիճարկել դատարանում. Դավիթ Խաժակյան

«Տարեվերջին քաղաքապետի կարգադրությամբ շուրջ 2.000 աշխատակիցներ պարգևավճար և խրախուսանք են ստացել, սակայն այդ հավելվածը, թե օրինակ քաղաքապետի տեղակալները, վարչության պետերը, թաղապետերը որքա՞ն են ստացել, հրապարակված չէ». այս մասին տեղեկացնում է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը։

Նա նաև նշում է, որ պատրաստվում են քաղաքապետի կարգադրության չհրապարակումը վիճարկել դատարանում, քանի որ գտնում են, որ այդ գործողությունը վնասում է թափանցիկությանը։

«Քաղաքապետի կարգադրությունը համաձայն Երևանի ՏԻՄ օրենքի պետք է հրապարակվի պաշտոնական կայքում, սակայն դա տեղի չի ունեցել և մենք անելիք ունենք այս հարցում»,-նշում է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել