Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հունվարի 11-ին որոշում է ստորագրել, որի համաձայն Երևանի համար 136 հիմնական դպրոցի տնօրեն է նշանակվել Լիլիա Դավթյանը:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 4-ի №319-Ն որոշմամբ հաստատված կարգի 34-րդ կետով, հիմք ընդունելով «Երևանի հ.136 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի 2018թ. դեկտեմբերի 28-ի նիստի հ.9 արձանագրությունը, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ներկայացուցչի եզրակացությունը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի՝ 08.01.2019թ. h.12/134 զեկուցագիրը`
1.«Երևանի հ.136 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ընտրված տնօրեն Լիլիա Մորիսի Դավթյանի հետ 2019 թվականի հունվարի 15-ից կնքել աշխատանքային պայմանագիր՝ հինգ տարի ժամկետով /15.01.2019թ.–15.01.2024թ./:
2.«Երևանի հ.136 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ Անաիդա Աղաջանյանին ազատել նույն կազմակերպության տնօրենի պարտականությունների կատարումից»: