«ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի տեղաբաշխման հանձնաժողովը, «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն, գործում է գաղտնիության սկզբունքով: Հանձնաժողովի որոշումները կարող են լինել ոչ լիարժեք պատճառաբանված»:
Այս մասին հայտնում են Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակից:
Այսպիսի պատասխան է տվել ՀՀ արդարադատության նախարարի գլխավոր քարտուղարի տեղակալ Նարեկ Ղազարյանը ցմահ դատապատյալ Ա. Ի.-ին այլ ՔԿՀ տեղափոխելը մերժելու մասին որոշումը պատճառաբանված ներկայացնելու ՀՔԱ Վանաձորի գրասենյակի պահանջին:
Միաժամանակ տեղեկացրել է, որ Ա. Ի.-ին 4 ամիս շարունակ մերժելուց հետո ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի տեղաբաշխման հանձնաժողովի 2018թ. նոյեմբերի 29-ի որոշմամբ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից տեղափոխել են «Արթիկ» ՔԿՀ: Մինչ այդ պատճառաբանում էին, թե Ա. Ի.-ն «Արթիկ» ՔԿՀ-ի որշ դատապարտյալների հետ թշնամական հարաբերություններ ունի, և անվտանգության խնդիր կա, մինչդեռ կինը հակառակն էր պնդում:a