Հունվարի 8-ին, ժամը 20.15-ին, Հանրապետության հրապարակում ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողներին է մոտեցել 51-ամյա մի տղամարդ և հայտնել, որ իր վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայի սրահում զինամթերք ունի և ցանկանում է հանձնել:
Տղամարդը հրավիրվել է բաժին: Նա ավտոմեքենայի սրահից ներկայացրել է տարբեր տրամաչափի 960 փամփուշտ և 4 նռնակ՝ պայթուցիչներով, ու հայտնել, որ զինամթերքը պատկանել է ազատամարտիկներին:
Այս մասին հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից: