ՃՈ-ն՝ տարածքային հաշվառման-քննական ստորաբաժանումների համար սահմանված աշխատանքային ժամերի մասին

Տրանսպորտային միջոցների նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման, հաշվառման, գրավի ու լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքների գրանցման, վարորդական վկայականների հատկացման հետ կապված քաղաքացիներին մատուցվող ծառայությունները պատշաճ կազմակերպելու նպատակով 2019 թվականի հունվարի 9-ից ՀՀ ոստիկանության պետի հրամանով Ճանապարհային ոստիկանության տարածքային հաշվառման-քննական ստորաբաժանումների համար սահմանվել է հետևյալ աշխատանքային ռեժիմը՝

1. Երկուշաբթիից ուրբաթ օրը ներառյալ՝ քաղաքացիների մուտքը՝ ժամը 09.00-17.00, տրանսպորտային միջոցի զննության կայանում՝ ժամը 09.00-16.30.
2. Շաբաթ օրը՝ քաղաքացիների մուտքը՝ ժամը 09.00-14.00, տրանսպորտային միջոցի զննության կայանում՝ ժամը 09.00-13.00.
3. Ստորաբաժանման համար ընդմիջման ժամ չի սահմանվում:

Այս մասին հայտարարություն է տարածել Ճանապարհային ոստիկանությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել