Արմեն Ալեքսանյանն այսօրվանից ղեկավարում է կադաստրի պետական կոմիտեի «Արտաշատ» գրասենյակը: Այս մասին հայտնում են կոմիտեի մամուլի ծառայությունից:
Արմենը ծնվել է 1974թ.,Արարատի մարզի Ոստան գյուղում։
Ավարտել է Երևանի մենեջմենթի համալսարանը (մասնագիտացումը՝ կառավարում)։ Կադաստրի համակարգում է 2002թվականից. սկսել է «Մարաշ» տարածքային ստորաբաժանումում (որպես հաշվառող)։
Եղել է Կոմիտեի գրանցման վարչության մեթոդաբանության բաժնի պետ։
Ամուսնացած է, ունի երկու դուստր։