2018 թ.-ի դեկտեմբերի 30-ին՝ ժամը 18:50-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան փողոցի թիվ 20 շենքի բակում գետնից գտած պայթուցիչը աջ ձեռքի ափի մեջ պայթելու հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 2006 թ.-ին ծնված Տ. Ա-ն:
Այս մասին հայտնում են Արցախի ոստիկանությունից:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:
Ս.թ. հունվարի 1-ին՝ ժամը 00:10-ին սահմաններում, տան բակում պայթուցիչն աջ ձեռքի ափի մեջ պայթելու հետևանքով մարմնական վնասված է ստացել և «Արևիկ մանկական բուժմիավորում» տեղափոխվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 2006թ. Հ. Հ-ն : Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:
Նաև ս.թ. հունվարի 5-ին՝ ժամը 14:40-ի սահմաններում, իրենց տան պատշգամբում ճայթիչ պայթեցնելու հետևանքով մարմնական վնասվածք է ստացել և Հադրութի շրջբուժմիավորում տեղափոխվել Հադրութ քաղաքի բնակիչ, 2012թ.ծնված Բ. Մ-ն։