ՀՀ 2-րդ նախագահին գրավով ազատ արձակելու վերաբերյալ ներկայացված միջնորդության քննությունը այսօր ավարտվեց

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում քննվում էր 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած միջնորդությունը:

Պաշտպանները ավելի վաղ հայտնել էին, որ Ռոբերտ Քոչարյանը նիտերի դահլիճում չի լինի:

Լրագրողների հետ զրույցում նրա պաշտպաններից Հայկ Ալումյանը հայտնեց, որ դատարանը միջնորդության քննությունը կշարունակի վաղը, դեկտեմբերի 10-ին ժամը 14:00-ին:

Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի, մերժել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի բողոքները և անփոփոխ թողել առաջին ատյանի դատարանի հուլիսի 27-ի որոշումը՝ համաձայն որի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել