Դատարանը քննում է 2-րդ նախագահին գրավով ազատ արձակելու միջնորդությունը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում այս պահին քննվում 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած միջնորդությունը:

Պաշտպանները ավելի վաղ հայտնել էին, որ Ռոբերտ Քոչարյանը նիտերի դահլիճում չի լինի:

Ռոբերտ Քոչարյանը կալանվորված է դեկտեմբերի 7-ից:

Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի, մերժել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի բողոքները և անփոփոխ թողել առաջին ատյանի դատարանի հուլիսի 27-ի որոշումը՝ համաձայն որի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել