ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակը տեղեկացնում է թափուր պաշտոնի մասին:
ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՕԳՆԱԿԱՆ
Գործառույթները.
1) Փոխվարչապետին տեղեկատվության ներկայացում հանձնարարված բնագավառում տիրող իրավիճակի, առկա հիմնահարցերի և դրանց լուծման տարբերակների մասին,
2) Հանձնարարված բնագավառում հետազոտությունների և վերլուծությունների իրականացում,
3) Փոխվարչապետի համար տեղեկատվական նյութերի, առանձին ելույթների և նամակների նախապատրաստում,
4) Փոխվարչապետի և գրասենյակի ղեկավարի մոտ կազմակերպվող խորհրդակցություններին մասնակցություն և դրանց նախապատրաստում,
5) Փոխվարչապետի հանձնարարությամբ աշխատանքային խորհրդակցությունների, շահագրգիռ գերատեսչությունների հետ քննարկումների հրավիրում, պետական, տեղական ինքնակառավարման մարմիններում և կազմակերություններում իրեն հանձնարարված բնագավառին վերաբերող հարցերի քննարկմանը մասնակցություն,
6) Առաջարկությունների ներկայացում փոխվարչապետի կողմից հանձնարարված բնագավառի իրավական ակտերի նախագծերի և քաղաքականությունների վերաբերյալ:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է.
1) Իրավագիտության մագիստրոսի կամ ավելի բարձր աստիճան,
2) Առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային փորձ,
3) Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն,
4) Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն, հետևյալ ծրագրերի իմացություն՝ Microsoft Office (Word, Excel, Power Point),
5) Հաղորդակցվելու, տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու և թիմում աշխատելու ունակություն:
Դիմող ՀՀ քաղաքացիները կարող են իրենց ինքնակենսագրական տվյալներն (CV, հայերենով) ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին՝ վերնագրում նշելով թափուր հաստիքի անվանումը։
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել վարչապետի աշխատակազմ (ք.Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1, հեռ. 010 51-57-98):
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 25.01.2019թ.՝ ժամը 18:00։