Զինակոչիկներ տեղափոխող ավտոբուսի հետ կապված միջադեպի առնչությամբ քրեական գործ է հարուցվել

Զինակոչիկներ տեղափոխող ավոտբուսի հետ կապված` հունվարի 8-ին արձանագրված միջադեպի կապակցությամբ  քրեական գործ է հարուցվեց։ Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեց գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Դատախազական հսկողությունը իրականացնում է Զինվորական դատախազությունը: Քրեական գործը հարուցվել է ՔՕ 258֊րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։

Հիշեցնենք, որ այսօր ԶԼՄ-ներում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես եմ մի խումբ երիտասարդներ կանգնեցրել զորակոչիկներին տեղափոխող ավտոբուսը և քաշքշուկ սկսել։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել