Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի, ինչպես նաև իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար արդարադատության առաջին և երկրորդ դասի խորհրդականի կոչումներ է շնորհել ՀՀ ՔԿ աշխատակիցներին, հայտնում են ՔԿ-ից:
Հայկ Գրիգորյանը հանձնել է նաև ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի հրամանով՝ «Անվտանգության մարմինների 100 ամյակ հոբելյանական» մեդալով պարգևատրված քննչական կոմիտեի աշխատակիցների մեդալները:
Քննչական կոմիտեի նախագահը շնորհավորել է ՔԿ աշխատակիցներին՝ ստացած պարգևների կապակցությամբ:
Նա ընդգծել է, որ կոչումներ ստացած անձինք իրենց ոգին պետք է ներդնեն աշխատանքում՝ հասնելով նորանոր հաջողությունների: