ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է դեպի ՊՆ կենտրոնական հավաքակայան երթևեկող ավտոբուսում տեղի ունեցած միջադեպին:
«Զինակոչիկներին տեղափոխող ավտոբուսի հետ կապված միջադեպը դատապարտում ենք: Կատարվածն անթույլատրելի է: ՀՀ ՊՆ ՌՈ-ն համապատասխան նյութեր է նախապատրաստում»,-գրել է Արծրուն Հովհաննիսյանը: