Սերժ Սարգսյանի դեմ ներկայացված հանցագործության մասին հաղորդման քննությունը հետաձգվեց

Այսօր՝ հունվարի 8-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը պետք է քններ «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ` Զարուհի Փոստանջյանի կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդումը` ընդդեմ Սերժ Սարգսյանի և Հայաստանի Հանրապետական կուսակցության:
Իրավաբան.net-ի թղթակիցը դատարանից հայտնեց, որ գործի քննությունը հետաձգվել է:
Նշենք, որ նախորդ դատական նիստը, որը նշանակված է եղել  նոյեմբերի 29-ին, նույնպես հետաձգվել էր:
Հիշեցնենք, որ գործը մակագրվել է դատավոր Արմեն Վարդապետյանին:

Ըստ Զարուհի Փոստանջյանի՝ քրեական գործ հարուցելու առիթը և հիմքերը հետևյալն են.

  • 2007 թվականի մայիսի 12-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների կեղծում` Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) կողմից իշխանության յուրացում:
  • 2008 թվականի փետրվարի 19-ին Սերժ Սարգսյանի կողմից իշխանության յուրացում:
  • 2012 թվականի մայիսի 6-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների կեղծում` Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) կողմից իշխանության յուրացում:
  • 2013 թվականի ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանի կողմից իշխանության յուրացում:
  • 2015 թվականի դեկտեմբերի 6-ին ՀՀ Սահմանադրական հանրաքվեի կեղծում:
  • 2017 թվականի ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների կեղծում` Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) կողմից իշխանության յուրացում:
  • 2018 թվականի մարտի 2-ին անօրինական մարմնի կողմից անօրինական կարգով Արմեն Սարգսյանին ՀՀ նախագահի պաշտոնում ընտրելը:
  • 2018 թվականի ապրիլի 17-ին անօրինական մարմնի կողմից Սերժ Սարգսյանին ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրելը:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել