Հունվարի 7-ին, ժամը 06.45-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ «Հայփոստի» թիվ 23 մասնաճյուղից գողություն է կատարվել: Այս մասին հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից:
Ժամը 07.20-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Արշակունյաց պողոտայից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1990 թ. ծնված Գևորգ Հ.-ին:
Մեկնած օպերատիվ խմբին «Հայփոստ» ՓԲԸ 0023 մասնաճյուղի աշխատակցուհին հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 06.30-ից 06.50-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանը բացելով, մտել է Արշակունյաց պողոտայի 16 հասցեում գործող «Հայփոստ» ՓԲԸ 0023 մասնաճյուղ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել և ոչինչ չգողանալով՝ հեռացել է:
Գևորգ Հ.-ն տվել է խոստովանական բացատրություն:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: