Հայրենական մեծ պատերազմի վետերանների ավանդների փոխհատուցման իրավունքից չեն կարող օգտվել այն վետերանները, ովքեր ավանդ են ներդրել ԽUՀՄ այլ միութենական հանրապետություններում, քանի որ Հայրենական մեծ պատերազմի վետերանների ավանդների փոխհատուցման իրավունքից կարող են օգտվել միայն Հայրենական մեծ պատերազմի այն վետերանները, ովքեր խորհրդային ռուբլով դրամական ավանդ են ներդրել նախկին ԽUՀՄ Խնայբանկի ՀԽUՀ հանրապետական բանկում:
Այս մասին հայտնում է Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոնը (ԿՀԻԿ):