Վարչապետի խորհրդականը՝ էլեկտրաէներգիայի սակագների նվազման մասին

Վարչապետի խորհրդական, տնտեսագետ Արտակ Մանուկյանը, ով ընտրվել է ԱԺ պատգամավոր, գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագներին։

«Էլեկտրաէներգիայի սակագների վերանայման հետևանքով առաջացել է դրական արդյունք, որի համատեքստում 2019թ փետրվարի 1-ից կամ պետք է էլեկտրաէներգիայի սակագինը նվազեր

ա) բոլոր սպառողների համար (0.37 դրամով) կամ

բ) միայն սոցիալապես անապահով ընտանիքների համար (10 դրամով)։

Ընտրվել է երկրորդ տարբերակը, որը, իմ կարծիքով, կրկին հատվածական, այլ ոչ թե ռազմավարական մոտեցում է:

Հ․Գ․ Ամեն դեպքում փաստացիորեն 2019թ փետրվարի 1-ից սոցիալապես անապահով ընտանիքները ցերեկային 40 դրամ/կվտժ-ի փոխարեն կվճարեն 30 դրամ/կվտժ, իսկ գիշերային 30 դրամ/կվտժ-ի փոխարեն 20 դրամ կվտ/ժ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել