Ինչպե՞ս է կայացվում որդեգրման մասին որոշումը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտնում է, որ որդեգրողի թեկնածուն  երեխա որդեգրելու վերաբերյալ  դիմումը ներկայացնում է  որդեգրման ենթակա երեխայի բնակության վայրի  քաղաքացիական գործեր քննող դատարանին:

Առաջադրվող պահանջներն են`

o   դիմում`

o   Որդեգրել ցանկացող անձի /անձանց/ ազգանունը, անունը, հայրանունը, բնակության վայրը,

o   Որդեգրվող երեխայի ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան ժամանակը և բնակության վայրը,

o   Եթե որդեգրվող երեխան մինչև մեկ տարեկան է,

o   որդեգրման հնարավորության մասին եզրակացությունը,

o  անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ, ապա որդեգրել ցանկացող անձի /անձանց/ ցանկության դեպքում նրա /նրանց/ միջնորդությունը որդեգրվող երեխայի ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան ժամանակը և բնակության վայրը փոփոխելու, իրեն /իրենց/ որպես որդեգրվող երեխայի ծնող /ծնողներ/ գրառելու մասին:

Դիմումին պետք է կցվեն`

o   Որդեգրել ցանկացող անձի /անձանց/ անձը հաստատող փաստաթղթի պատճենը,

o   Որդեգրել ցանկացող անձի /անձանց/  ամուսնության վկայականի  պատճենը, եթե որդեգրել ցանկացող անձը /անձինք/  գտնվում են ամուսնության մեջ,

o   Երեխան ամուսիններից մեկի  կողմից որդեգրվելու դեպքում մյուս ամուսնու գրավոր համաձայնությունը,

o  Տասը տարին լրացած երեխայի  համաձայնությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ նախքան որդեգրման համար դիմելը երեխան բնակվել է որդեգրել ցանկացող անձի ընտանիքում և նրան համարում է իր ծնողը,

o   Որդեգրվող երեխայի ծննդյան վկայականը /պատճենը/

o   առողջական վիճակի վերաբերյալ տեղեկանք

o   Որդեգրվող երեխայի կենտրոնացված հաշվառման մասին տեղեկանք

o   Խնամակալության /հոգաբարձության/ տակ գտնվող երեխայի խնամակալի /հոգաբարձուի/ գրավոր համաձայնությունը, ինչպես նաև խնամատար ընտանիքում գտնվող երեխայի խնամատար ծնողի գրավոր համաձայնությունը,

o    որդեգրման իրավական հիմքերը հաստատող փաստաթղթեր`

o    ծնողի (ծնողների) մահվան վկայականը (վկայականները),

o    ծնողի (ծնողների) ծնողական իրավունքից զրկելու,

o    ծնողներին անգործունակ,

o    անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու մասին դատարանի վճռի պատճենը (պատճենները),

o    երեխայի ընկեցիկ լինելու փաստը հաստատող ակտը,

o    երեխայի ծնողների, խնամակալի կամ հոգաբարձուի գրավոր համաձայնությունը,

o   երեխայի առողջական վիճակի մասին եզրակացություն` տրված համապատասխան մանկական առողջապահական հիմնարկի կողմից.

o    ծնողներից մեկի կամ մահացած ծնողի ազգականների հետ երեխայի հարաբերությունները պահպանելու մասին ցանկությունը,

o   ՀՀ կառավարության լիազորած մարմնի եզրակացությունը` որդեգրման հիմնավորվածության և այդ որդեգրումը որդեգրվող երեխայի շահերին համապատասխանելու մասին` նշելով որդեգրվող երեխայի և որդեգրողի /որդեգրողների/ անձնական շփումների փաստի վերաբերյալ տեղեկություններ, ինճպես նաև բոլոր այն փաստաթղթերի պատճենները, որոնք որդեգրել ցանկացող անձը /անձինք/ ներկայացրել է եզրակացություն ստանալու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել