Ոստիկանությունից հայտնում են, որ հունվարի 3-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Բաղրամյանի բաժին է զանգահարել Ա. Ս.-ն, ներկայացել <> կայքի գլխավոր խմբագիր և հայտնել է, որ ժամը 20.00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղում ցանկացել է նկարել գյուղն ու գյուղապետարանը, սակայն գյուղապետը թույլ չի տվել, իր վրա ատրճանակ է պահել, վերցրել է վկայականը, ճմռել, ձեռքով 6-7 անգամ հարվածել է իր դեմքին՝ պատճառելով վնասվածքներ:
Ոստիկանության ծառայողները Ա.Ս.-ին հրավիրվել են բաժին հաղորդում և բացատրություն տալու, սակայն նա հայտնել է, որ գտնվում է Երևան քաղաքում և չի կարող ներկայանալ:
Ոստիկանների օպերատիվ արձագանքի և ձեռնարկած միջոցառումների արդյունքում, նույն օրը բաժին է հրավիրվել Միասնիկյան գյուղի համայնքապետը և բացատրություն տվել, որ Ա.Ս.-ի վրա որևէ ատրճանակ չի պահվել, նրան չի հարվածել, վկայականը չի վերցրել, միայն ամոթանք է տվել, երբ վերջինը իրենից գումար է խնդրել:
Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: