Արայիկ Հարությունյանի հայտարարությունը՝ ձմեռային արձակուրդների վերաբերյալ

Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը քիչ առաջ հայտարարություն է տարածել համացանցում տարածված այն տեղեկության վերաբերյալ, թե իբր դպրոցներում ձմեռային արձակուրդները կերկարաձգվեն

«Ձեր տոները երկու րոպեով ընդհատեմ տեղեկատվական այս աղբի վերաբերյալ հրապարակմամբ։ Չէի անդրադառնա դրան, եթե վերջին մեկ ժամում բազմաթիվ հարցումներ չստանայի այս տեղեկության իսկության մասին։ Ստորև ներկայացվածը սուտ է, դասերը կմեկնարկեն սահմանված ժամկետում։

Նման տեղեկություն տեսնելու դեպքում խնդրում եմ դրա իսկությունն անմիջապես ստուգել Կրթության և գիտության նախարարության կայքում՝ Edu.am, նախարարության կամ իմ ֆեյսբուքյան էջերում»,- գրում է Արայիկ Հարությունյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել