Դիլիջանի քաղաքապետարանը 2018-ի սեպտեմբերի 7-ին «Մ.Տ. ՊՌՕ» ՍՊԸ-ի հետ պայմանագիր է կնքել, որով ընկերությունը պարտավորվել է խմելու ջրի պոլիէթիլենային խողովակներ վաճառել համայնքապետարանին: Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել է 1 միլիոն 73 հազար 100 դրամ:
Խողովակների արտադրողը «Արմպլաստ» ՓԲԸ-ն է:
Պայամանագրի տեխնիկական բնութագրի համաձայն՝ գնվել է 390 խողովակ՝ 300՝ PN-10, 90՝ PN-16 մթնոլորտային ճնշմանը դիմացող:
Ապրանքի մատակակարարման դիմաց վճարումը նախատեսվել է տարվա վերջին 4 ամիսների ընթացքում: