Մանվել Գրիգորյանի պաշտպանը՝ նրա ազատ արձակման և առաջադրված մեղադրանքների մասին

Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի փաստաբաններից Լևոն Բաղդասարյանը մամուլի ասուլիս է հրավիրել:

Ինչպես արդեն հայտնել էինք, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի  դեկտեմբերի 21-ի որոշմամբ բավարարվել էր ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը 25 միլիոն դրամի գրավով փոխարինելու միջնորդությունը: Նա ազատ է արձակվել:

Մանվել Գրիգորյանի փաստաբանը` պատգամավորի խափանման միջոցի փոփոխման մասին

Gepostet von Iravaban.net am Montag, 24. Dezember 2018

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել այն մասին, որ  ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք է բերել և պահում է զենք և ռազմամթերք:Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է  քրեական գործ ` ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Գործի շրջանակներում խուզարկություններ են իրականացվել Մանվել Գրիգորյանի տանը, ամառանոցում և նրան պատկանող այլ տարածքներում: Հայտնաբերվել է ապօրինի կերպով  պահվող մեծ թվով զենք և ռազմամթերք:

ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը բերման է ենթարկվել և ձերբակալվել`  ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 96-րդ հոդվածով սահմանված կարգով, ԱԺ պատգամավորին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվել է ՀՀ ԱԺ նախագահը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել