Սևանի հոգեբուժական հիվանդանոցը 145 հազար դոլարից ավելիի հանդերձանք և անկողնային պարագաներ է գնել

«Սևանի հոգեբուժական հիվանդանոց» ՓԲ ընկերությունը 2018 թվականի հունվար ամսից մինչև դեկտեմբեր ամիսը հանդերձանք և անկողնային պարագաներ գնելու համար 12 պայմանագիր է կնքել 7 ընկերությունների հետ:

Այսպիսով, ապրիլի 26-ին 6 պայմանագիր է կնքվել.

1. «Արևիկ և Նշան» ՍՊ ընկերության հետ, որով գնվել են՝

  • բարձի երես (ներքին) – 420 հատ, յուրաքանչյուրը՝ 740 դրամ, ընդհանուր՝ 310 800 դրամ,
  • խալաթներ (ամառային) – 100 հատ, յուրաքանչյուրը՝ 3430 դրամ, ընդհանուր՝ 343 000 դրամ,
  • բժշկական խալաթ (սպիտակ) – 400 հատ, յուրաքանչյուրը՝ 4550 դրամ, ընդհանուր՝ 1 280 000 դրամ:

Գնումն արժեցել է 2 473 800 դրամ:

2. «Հավերժ ընկերներ» ՍՊ ընկերության հետ, որով գնվել են՝

  • անկողնային պարագաներ «Գանսալես» – 840 հատ, յուրաքանչյուրը՝ 5000 դրամ, ընդհանուր՝ 4 200 000 դրամ,
  • սավաններ «Գանսալես» – 200 հատ, յուրաքանչյուրը՝ 1560 դրամ, ընդհանուր՝ 312 000 դրամ,
  • ներքնակի խտակտավներ «Գանսալես» – 200 հատ, յուրաքանչյուրը՝ 2760 դրամ, ընդհանուր՝ 552 000 դրամ,
  • բարձերեսներ «Գուռլի» – 210 հատ, յուրաքանչյուրը՝ 528 դրամ, ընդհանուր՝  110 880 դրամ,
  • ներքնակներ «Գանսալես» – 200 հատ, յուրաքանչյուրը՝ 7950 դրամ, ընդհանուր՝ 1 590 000 դրամ,
  • սպորտային հագուստ (կանացի) «Բոմուլ» – 90 հատ, յուրաքանչյուրը՝ 7890 դրամ, ընդհանուր՝ 710 100 դրամ,
  • սպորտային հագուստ (տղամարդու) «Բոմուլ» – 110 հատ, յուրաքանչյուրը՝ 7890 դրամ, ընդհանուր՝ 867 900 դրամ,
  • շապիկ և կիսավարտիք (կանացի) «Գուռլի» – 490 հատ, յուրաքանչյուրը՝ 1290 դրամ, ընդհանուր՝  632 100 դրամ,
  • զգեստներ «Բոմուլ» – 200 հատ, յուրաքանչյուրը՝ 5760 դրամ, ընդհանուր՝ 1 152 000 դրամ:

Գնումն արժեցել է 10 126 980 դրամ:

3. «Քինգ Մանչ» ՍՊ ընկերության հետ, որով գնվել են՝

  • հողաթափեր (կանացի) «Պանջո» – 240 զույգ, յուրաքանչյուրը՝ 1470 դրամ, ընդհանուր՝ 352 800 դրամ,
  • հողաթափեր (տղամարդու) «Պանջո» – 260 զույգ, յուրաքանչյուրը՝ 1470 դրամ, ընդհանուր՝ 382 200 դրամ
  • անջրանցիկ կոշկեղեն «Պանջո» – 20 զույգ, յուրաքանչյուրը՝ 3550 դրամ, ընդհանուր՝ 71 000 դրամ

Գնումն արժեցել է 806 000 դրամ:

4. «Լենտեքս» ՍՊ ընկերության հետ, որով գնվել են՝

  • զուգագուլպաներ (ռետուզ) – 1000 հատ, յուրաքանչյուրը՝ 800 դրամ, ընդհանուր՝ 800 000 դրամ,
  • գուլպա (ամառային) – 1000 հատ, յուրաքանչյուրը՝ 150 դրամ, ընդհանուր՝ 150 000 դրամ,

Գնումն արժեցել է 950 000 դրամ:

5. «Մադէլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ, որով գնվել են՝

  • ննջազգեստ (ամառային) – 225 հատ, յուրաքանչյուրը՝ 3420 դրամ, ընդհանուր՝ 769 500 դրամ,
  • շապիկ և կիսավարտիք (տղամարդու) – 500 հատ, յուրաքանչյուրը՝ 270 դրամ, ընդհանուր՝ 135 000 դրամ,
  • տաբատներ (կանացի) – 240 հատ, յուրաքանչյուրը՝ 6900 դրամ, ընդհանուր՝ 1 656 000 դրամ,
  • տաբատներ (տղամարդու) – 260 հատ, յուրաքանչյուրը՝ 6960 դրամ, ընդհանուր՝ 1 809 600 դրամ,
  • սվիտերներ (կանացի) – 220 հատ, յուրաքանչյուրը՝ 4680 դրամ, ընդհանուր՝ 1 029 600 դրամ,
  • սվիտերներ (տղամարդու) – 240 հատ, յուրաքանչյուրը՝ 4680 դրամ, ընդհանուր՝ 1 123 200 դրամ,
  • վերնաշապիկ (տղամարդու) – 300 հատ, յուրաքանչյուրը՝ 4200 դրամ, ընդհանուր՝ 1 206 000 դրամ,
  • ամենօրյա կոշկեղեն (կանացի) – 240 զույգ, յուրաքանչյուրը՝ 6500 դրամ, ընդհանուր՝ 1 560 000 դրամ,
  • ամենօրյա կոշկեղեն (տղամարդու) – 260 զույգ, յուրաքանչյուրը՝ 7800 դրամ, ընդհանուր՝ 2 028 000 դրամ,

Գնումն արժեցել է 11 316 300 դրամ:

6. «Ռասսի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ, որով գնվել են՝

  • վերմակներ – 250 հատ, յուրաքանչյուրը՝ 5290 դրամ, ընդհանուր՝ 1 322 500 դրամ,
  • երեսի սրբիչներ – 450 հատ, յուրաքանչյուրը՝ 940 դրամ, ընդհանուր՝ 423 000 դրամ,
  • լոգարանի սրբիչներ – 450 հատ, յուրաքանչյուրը՝ 1880 դրամ, ընդհանուր՝ 846 000 դրամ,
  • խոհանոցի սրբիչներ – 400 հատ, յուրաքանչյուրը՝ 299 դրամ, ընդհանուր՝ 119 600 դրամ,
  • բարձեր – 200 հատ, յուրաքանչյուրը՝ 2490 դրամ, ընդհանուր՝ 498 000 դրամ,
  • անկողնային ծածկոց – 250  հատ, յուրաքանչյուրը՝ 5290 դրամ, ընդհանուր՝ 1 322 500 դրամ,
  • շապիկ, վարտիք (տղամարդու) –  420  հատ, յուրաքանչյուրը՝ 2690 դրամ, ընդհանուր՝ 1 129 800 դրամ,
  • արտահագուստ –  420  հատ, յուրաքանչյուրը՝ 7490 դրամ, ընդհանուր՝ 3 145 800 դրամ:

Գնումն արժեցել է 8 807 200 դրամ:

«Սևանի հոգեբուժական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությունը հոկտեմբերի 27-ին 2 պայմանագիր է կնքել.

1. «Ռասսի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ, որով գնվել են՝

  • բարձերեսներ – 240 հատ, յուրաքանչյուրը՝ 495 դրամ, ընդհանուր՝ 118 800 դրամ,
  • բարձ. սինթեիկ – 220 հատ, յուրաքանչյուրը՝ 2690 դրամ, ընդհանուր՝ 591 800 դրամ,
  • երեսի սրբիչներ – 390 հատ, յուրաքանչյուրը՝ 990 դրամ, ընդհանուր՝ 386 100 դրամ,
  • լոգարանի սրբիչներ – 390 հատ, յուրաքանչյուրը՝ 1890 դրամ, ընդհանուր՝ 737 100 դրամ,
  • խոհանոցի սրբիչներ – 450 հատ, յուրաքանչյուրը՝ 330 դրամ, ընդհանուր՝ 148 500 դրամ,
  • ննջազգեստներ (բայկայից, ձմեռային) – 400 հատ, յուրաքանչյուրը՝ 4489 դրամ, ընդհանուր՝ 1 795 600 դրամ,
  • խալաթ (բայկայից, ձմեռային) – 250 հատ, յուրաքանչյուրը՝ 4989 դրամ, ընդհանուր՝ 1 247 250 դրամ,
  • սպորտային հագուստ (կանացի) – 160 հատ, յուրաքանչյուրը՝ 7940 դրամ, ընդհանուր՝ 1 270 400 դրամ,
  • սպորտային հագուստ (տղամարդու) – 140 հատ, յուրաքանչյուրը՝ 7940 դրամ, ընդհանուր՝ 1 111 600 դրամ,
  • անջրանցիկ բաճկոնակներ (տղամարդու) – 150 հատ, յուրաքանչյուրը՝ 10 840 դրամ, ընդհանուր՝ 1 626 000 դրամ,
  • անջրանցիկ բաճկոնակներ (կանացի) – 150 հատ, յուրաքանչյուրը՝ 10 840 դրամ, ընդհանուր՝ 1 626 000 դրամ,
  • վերնաշապիկներ (տղամարդու) – 250 հատ, յուրաքանչյուրը՝ 4390 դրամ, ընդհանուր՝ 1 097 500 դրամ:

Գնումն արժեցել է 11 756 650 դրամ:

2. «Լենտեքս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ, որով գնվել են՝

  • զուգագուլպաներ – 2000 հատ, յուրաքանչյուրը՝ 800 դրամ, ընդհանուր՝ 1 600 000 դրամ,
  • գուլպա – 1000 հատ, յուրաքանչյուրը՝ 150 դրամ, ընդհանուր՝ 150 000 դրամ,
  • գուլպա (տղամարդու) – 2000 հատ, յուրաքանչյուրը՝ 350 դրամ, ընդհանուր՝ 700 000 դրամ,
  • գուլպա (կանացի) – 1000 հատ, յուրաքանչյուրը՝ 350 դրամ, ընդհանուր՝ 350 000 դրամ:

Գնումն արժեցել է 2 800 000 դրամ:

«Սևանի հոգեբուժական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությունը նոյեմբերի 27-ին 4 պայմանագիր է կնքել.

1. «Դերձակ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ, որով գնվել են՝

  • կիսավարտիքներ (տղամարդու) – 500 հատ, յուրաքանչյուրը՝ 1680 դրամ, ընդհանուր՝ 840 000 դրամ:
  • ջինսե տաբատներ (կանացի) – 360 հատ, յուրաքանչյուրը՝ 5340 դրամ, ընդհանուր՝ 1 922 400 դրամ,

Գնումն արժեցել է 2 462 400 դրամ:

2. «Քինգ Մանչ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ, որով գնվել են՝

  • հողաթափեր (կանացի) – 260 զույգ, յուրաքանչյուրը՝ 1321 դրամ, ընդհանուր՝ 343 530 դրամ,
  • հողաթափեր (տղամարդու) – 240 զույգ, յուրաքանչյուրը՝ 1320 դրամ, ընդհանուր՝ 316 800 դրամ,
  • ամենօրյա կոշկեղեն (կանացի) – 300 զույգ, յուրաքանչյուրը՝ 6336 դրամ, ընդհանուր՝ 1 900 800 դրամ,
  • ամենօրյա կոշկեղեն (տղամարդու) – 280 զույգ, յուրաքանչյուրը՝ 7326 դրամ, ընդհանուր՝ 2 051 280 դրամ,
  • ծովափնյա հողաթափեր (ռետինե հողաթափ, կանացի) – 220 զույգ, յուրաքանչյուրը՝ 1323 դրամ, ընդհանուր՝ 291 060 դրամ,
  • ծովափնյա հողաթափեր (ռետինե հողաթափ, տղամարդու) – 230 զույգ, յուրաքանչյուրը՝ 1321 դրամ, ընդհանուր՝ 303 930 դրամ:

Գնումն արժեցել է 5 207 400 դրամ:

3. «Ռասսի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ, որով գնվել են՝

  • վերմակներ – 170 հատ, յուրաքանչյուրը՝ 4580 դրամ, ընդհանուր՝ 778 600 դրամ,
  • անկողնային սպիտակեղենի հավաքածու – 420 հատ, յուրաքանչյուրը՝ 4090 դրամ, ընդհանուր՝  1 717 800 դրամ,
  • անկողնային ծածկոց – 170 հատ, յուրաքանչյուրը՝ 4410 դրամ, ընդհանուր՝ 749 700 դրամ,
  • շապիկ, վարտիք (տղամարդու) –  420  հատ, յուրաքանչյուրը՝ 2464 դրամ, ընդհանուր՝ 1 035 000 դրամ,
  • տաբատներ (տղամարդու) – 340 հատ, յուրաքանչյուրը՝ 4400 դրամ, ընդհանուր՝ 1 496 000 դրամ:

Գնումն արժեցել է 5 777 100 դրամ:

4. «Հավերժ ընկերներ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ, որով գնվել են՝

  • ներքնակի խտակտավներ – 200 հատ, յուրաքանչյուրը՝ 2790 դրամ, ընդհանուր՝ 558 000 դրամ,
  • բարձերեսներ (ներքին) – 480 հատ, յուրաքանչյուրը՝ 775 դրամ, ընդհանուր՝  372 000 դրամ,
  • շապիկ և կիսավարտիք (կանացի) – 510 հատ, յուրաքանչյուրը՝ 1291 դրամ, ընդհանուր՝  658 800 դրամ,
  • սվիտերներ (կանացի) – 230 հատ, յուրաքանչյուրը՝ 4773 դրամ, ընդհանուր՝ 1 098 000 դրամ,
  • սվիտերներ (տղամարդու) – 210 հատ, յուրաքանչյուրը՝ 4794 դրամ, ընդհանուր՝ 1 006 800 դրամ,
  • զգեստներ – 200 հատ, յուրաքանչյուրը՝ 5506 դրամ, ընդհանուր՝ 1 101 240 դրամ,
  • բժշկական հագուստ (խալաթ) – 150 հատ, յուրաքանչյուրը՝ 4185 դրամ, ընդհանուր՝ 627 750 դրամ,
  • արտահագուստ – 420 հատ, յուրաքանչյուրը՝ 6984դրամ, ընդհանուր՝ 2 933 280 դրամ:

Գնումն արժեցել է 8 355 870 դրամ:

Այսպիսով, «Սևանի հոգեբուժական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությունն այս 12 պայմանագրի շրջանակում, 2018 թվականի հունվար ամսից մինչև դեկտեմբեր ամիսը հանդերձանք և անկողնային պարագաներ գնելու համար վճարել է 65 միլիոն 639 հազար 700 դրամ (շուրջ՝ 145 հազար 860 դոլար):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել