ՀՀ պաշտպանության նախարարությունը նոյեմբերի 19-ին պայմանագիր է կնքել «Կանտասուվ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ: Նախարարությունն այս պայմանագրի համաձայն ձեռք է բերել կրծքանշաններ:
Տեխնիկական բնութագրի համաձայն, ձեռք է բերվել 3000 հատ «ՀՀ ԶՈՒ լավագույն զինվոր-մարզիկ» կրծքանշան: Սրանցից յուրաքանչյուրն արժեցե է 1250 դրամ:
Պայմանագրում նշվում է, որ կրծքանշանը պետք է լինի արյուրե համաձուլվածքից պատրաստված, խրոմապատ, վահանաձև: Կրծքանշանի դիմերեսին եռաչափ պատկերված լինի սպորտային ջահ կրակով՝ կրակը դեղին արծնիից, ջահը շրջապատված արծվի թևերով: Կրծքանշանի վրա եռաչափական եռաչափական ուռուցիկությամբ կամարաձև արծաթագույն գրված լինի «ՀՀ ԶՈՒ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԶԻՆՎՈՐ-ՄԱՐԶԻԿ»:
Դիմերեսի հենքը պետք է պատված լինի կապույտ գույնի արծնիով: Կրծքանշանի դարձերեսին եռակցման եղանակով տեղադրված լինի ամուր պտուտակաձև ձող՝ 9 մմ բարձրութամբ, 1 սմ տրամագծով շրջանաձև պտուտակով:
Դետալները հիմքային մասի նկատմամբ պետք է ունենան 0.05 սմ ուռուցիկություն և լինեն եռաչափական: Կրծքանշանի չափսերը պետք է լինեն. լայնությունը՝ 30 մմ, հասությունը՝ 1.5-2 մմ:
Պայմանագրույմ նաև նշվում է, որ յուրաքանչյուր կրծքանշան պետք է առանձին փաթեթավորված լինի, իսկ խմբաքանակը փաթեթավորված լինի ստվարաթղթե տուփի մեջ, չօգտագործված, առանց կողմնակի հետքերի և վնասվածքների: Նմուշը նախապես պետք է ներկայացվվի պատասխանատու ստորաբաժանման հաստատմանը:
Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել է 3 միլիոն 750 հազար դրամ:
Ալիսա Չիլինգարյան