2018 թվականի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված և պատգամավորի թեկնածուների ցուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին է ներկայացրել իր գույքի և եկամուտների հայտարարագիրը:
Իրավաբան.net–ը հաջորդաբար ներկայացնում է 11 քաղաքական ուժերի թեկնածուների հայտարարագրերը:
Հայտարարագրում որպես հաշվետու ժամանակաշրջան է նշված 2017 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2018 թվականի նոյեմբերի 1-ը:
Գագիկ Ծառուկյանը որպես անշարժ գույք է հայտարարագրել.
- 3 շենք և շինություն Կոտայքի մարզում՝ 2417.13 քմ, 4019.20 քմ, 228 քմ,
- 2 շենք և շինություն Գեղարքունիքի մարզում՝ 875 քմ, 329.8 քմ,
- 6 հողամաս Կոտայքի մարզում, 8.3147 հա, 0.06հա, 12.566հա, 2.3հա, 3.9823հա, 6.28 հա,
- 2 հողամաս Գեղարքունիքի մարզում 0.8110քմ, 0.9500քմ:
Որպես շարժական գույք է հայտարարագրվել 13 մեքենա.
- BMW x5 (2002),
- 3 հատ Toyota Land Cruiser Prado (2004, 2012,2012),
- Jeep Wrangker (2006),
- Nissan Patrol (2006),
- 2 հատ Rolls-Royce Phantom (2007. 2008),
- Range Rover Sport (2007),
- Toyota Tundra (2014),
- Mersedes-Benz G (2016),
- Bentley Bentayga (2017):
Հաշվետու ժամանակահատվածում նրա եկամուտները կազմել են 4 միլիարդ 207 միլիոն 79 հազար դրամ, 1 միլիոն 800 հազար 160 եվրո, 333 դոլար: Սա ստացվել է 11 աղբյուրից՝ Ազգային ժողովից, 3 շահաբաժնից, 3 այլ եկամուտից, վարձակալության դիմաց ստացած 2 հատուցումից, գույքն օտարելուց, փոխառությունից:
Հայտարարագիրը ներկայացնելու պահին նրա դրամական միջոցները կազմել են 678 միլիոն 509 հազար դրամ, 161 միլիոն 321 հազար դոլար և 299 միլիոն 73 հազար եվրո:
Գագիկ Ծառուկյանը հայտարարագրել է 22 գույք, որոնք 8 միլիոն դրամից ավելի արժեն.
Նա նաև 40-ից ավելի ընկերությունների արժեթղթերի է սեփականատեր է.
Ալիսա Չիլինգարյան