Դատավոր Իշխան Բարսեղյանի պաշտպանները միջնորդել են փոխել նրա խափանման միջոցը

Վերաքննիչ քրեական դատարանում ընթանում է դատավոր Իշխան Բարսեղյանի քրեական գործով դատական նիստը:

Նրա պաշտպանները միջնորդել են, որ ընտրված խափանման միջոցը՝ կալանքը, գրավով փոխարինվի և նա ազատ արձակվի:

Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց փաստաբան Վարդուհի Էլբակյանը:

Գործով դատախազը չի առարկել և թողել է դատարանի հայեցողությանը:

Դատարանը խորհրդակցական սենյակում է:

 

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել