Ի՞նչ գույք ու եկամուտներ ունի Արամ Սարգսյանը

2018 թվականի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող «Մենք» դաշինքի կողմից առաջադրված և պատգամավորի թեկնածուների ցուցակը գլխավորող Արամ Սարգսյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին է ներկայացրել իր գույքի և եկամուտների հայտարարագիրը:

Իրավաբան.netը հաջորդաբար ներկայացնում է 11 քաղաքական ուժերի թեկնածուների հայտարարագրերը:

Հայտարարագրում որպես հաշվետու ժամանակաշրջան է նշված 2017 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2018 թվականի հոկտեմբերի 31-ը:

Արամ Սարգսյանը հայտարարագրել է.

  • բնակելի տուն՝ 378 քմ և տնամերձ տարածք՝ 0,099 հա՝ Արարատում:
  • Mersedec Benz G 350 մակնիշի ավտոմեքենա (1994 թ),
  • Hyundai Tuscan 2.0 մակնիշի ավտոմեքենա (2017 թ):

Նա 8 միլիոն դրամը գերազանցող թանկարժեք գույք ունի.

  • CARTIER ժամացույց – 25-35.000 եվրո արժողությամբ,
  • Գրիչների հավաքածու – 100-150.000 դոլար,
  • 16-րդ դարի ասեղնագործ սրբապատկեր – անգին:

Հաշվետու ժամանակահատվածում նրա եկամուտները կազմել են՝ 113 միլիոն 520 հազար դրամ, որը ստացվել է 2 աղբյուրից՝ Ազգային ժողովի աշխատավարձից և շահաբաժնից:

Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ Արամ Սարգսյանի դրամական միջոցները կազմում են 30 միլիոն դրամ, 30 հազար դոլար և 10 հազար եվրո:

Նա նաև արժեթղթերի է սեփականատեր է.

  • «Գալիք» ՍՊԸ – 50 %,
  • Հատուկ ցեմենտ – 45 %  և 25 %:

Արամ Սարգսյանը Ազգային ժողովի պատգամավոր է:

Ալիսա Չիլինգարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել