2018 թվականի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող «Ազգային առաջընթաց» կուսակցության կողմից առաջադրված և պատգամավորի թեկնածուների ցուցակը գլխավորող Լուսինե Հարոյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին է ներկայացրել իր գույքի և եկամուտների հայտարարագիրը:
Իրավաբան.net–ը հաջորդաբար ներկայացնում է 11 քաղաքական ուժերի թեկնածուների հայտարարագրերը:
Հայտարարագրում որպես հաշվետու ժամանակաշրջան է նշված 2017 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2018 թվականի նոյեմբերի 1-ը:
Լուսինե Հարոյանը հայտարարագրել է 1 բնակարան Երևանի Քաջազնունի փողոցում՝ 81.9 քմ:
Հաշվետու ժամանակահատվածում նրա եկամուտները կազմել են 2 միլիոն դրամ, որի աղբյուր նշվել է ընտանեկան եկամուտները:
Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ Լուսինե Հարոյանի դրամական միջոցները կազմել են 1 միլիոն դրամ և 2000 դոլար:
Լուսինե Հարոյանն այժմ ինքնազբաղված անձ է:
Ալիսա Չիլինգարյան