Եվս մեկ կուսակցություն միացավ «Քաղաքացու որոշում» կուսակցության առաջարկությանը

Ազգային առաջընթաց կուսակցությունը, իր ծրագրին համապատասխան, միանում է «Սասնա Ծռեր» և «ՔՈ» կուսակցությունների հրապարակային առաջարկությանը՝ ԱԺ-ում հայտնվելու պարագայում հասարակության հնարավորինս լայն շրջանակների ներգրավմամբ նոր Սահմանադրության մշակման և համաժողովրդական հանրաքվեի միջոցով այն ընդունելու գործընթաց նախաձեռնելու մասին։

Այս մասին կուսակցությունը հայտարարություն է տարածել:

Հիշեցնենք, որ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, հիմք ընդունելով ընտրություններին մասնակցելու իր վերապահումը, ըստ որի գործող Սահմանադրությունն ընդունվել է լայնածավալ ընտրախախտումների պայմաններում և հանրության լայն համաձայնության արտահայտություն չէ, հաշվի առնելով մեր և մյուս կուսակցությունների պարտավորությունը Հայաստանի ժողովրդի նկատմամբ, առաջարկում է ստորագրել փոխադարձ համաձայնագիր առ այն, որ ընտրվելու պարագայում նախաձեռնելու և սատարելու ենք նոր սահմանադրության ընդունման գործընթաց։

Համաձայնագրի տեքստին ծանոթացեք՝ այստեղ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել