«Սասնա Ծռեր» կուսակցությունը միացել է «Քաղաքացու Որոշում» կուսակցության առաջարկությանը

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը միանում է «Քաղաքացու Որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ս.թ. դեկտեմբերի 2-ի՝ ԱԺ-ում հայտնվելու պարագայում հասարակության հնարավորինս լայն շրջանակների ներգրավմամբ նոր սահմանադրության ձևավորման և համաժողովրդական ընդունման գործընթաց նախաձեռնելու վերաբերյալ առաջարկությանը։

Այս մասին կուսակցությունը հայտարարություն է տարածել:

Հիշեցնենք, որ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, հիմք ընդունելով ընտրություններին մասնակցելու իր վերապահումը, ըստ որի գործող Սահմանադրությունն ընդունվել է լայնածավալ ընտրախախտումների պայմաններում և հանրության լայն համաձայնության արտահայտություն չէ, հաշվի առնելով մեր և մյուս կուսակցությունների պարտավորությունը Հայաստանի ժողովրդի նկատմամբ, առաջարկում է ստորագրել փոխադարձ համաձայնագիր առ այն, որ ընտրվելու պարագայում նախաձեռնելու և սատարելու ենք նոր սահմանադրության ընդունման գործընթաց։

Համաձայնագրի տեքստին ծանոթացեք՝ այստեղ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել