ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու երկու եղբայրների առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի հանգամանքները:
2018թ. նոյեմբերի 23-ին՝ ժամը 00:05-ին, «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ-ից ահազանգ է ստացվել առ այն, որ «աջ ստորին վերջույթի հետին մակերեսի ծակած-կտրած վերքեր, աջից հարողնաշարային շրջանի վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ ընդունվել է երիտասարդ՝ ծնված 1992 թվականին:
Նույն օրը՝ ժամը 00:10-ին, ևս մեկ ահազանգ էլ ստացվել է «Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ» ԲԿ-ից այն մասին, որ «գոտկային շրջանի կտրած-ծակած վերքեր, հեմորագիկ շոկ» ախտորոշմամբ իրենց մոտ է ընդունվել 1995 թվականին ծնված երիտասարդ:
Պարզվել է, որ վնասվածքներ ստացած երիտասարդները եղբայրներ են:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով և սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դաավճռով: