ՍԱՊԾ պետը՝ կենսաթոշակ ստանալու վերաբերյալ Սերժ Սարգսյանի դիմումի մասին

Տեղեկություն էր հրապարակվել, որ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը դիմել է սոցիալական ապահովության պետական ծառայություն՝ կենսաթոշակ ստանալու համար։

Ծառայության պետ Արման Բոշյանը Իրավաբան․net-ի հետ զրույցում հայտնեց․ «Հանձնարարել եմ, որ գործը ուսումնասիրեն և ներկայացնեն մանրամասներ։ Վաղը կներկայացնենք մանրամասները։ Դիմումները ստանում են տարածքային բաժինները, մեր մոտ ամսական հազարավոր դիմումներ են ընդունվում, այդ իսկ պատճառով դիմումի ընդունման, նշանակման և այլ մանրամասներ կկարողանանք ճշտել վաղն առավոտյան»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել