Մեքենաների լուսարձակները գողանալու կասկածանքով քաղաքացին բերման ենթարկվեց

Նոյեմբերի 16-ին հաղորդումներ էին ստացվել երկու «Ֆոլքսվագեն Տուարեգ» մեքենաների լուսարձակները գողանալու մասին:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից:

ՔՀԲ ծառայողներն օպերատիվ տվյալներն իրացնելով՝ նոյեմբերի 17-ին, ժամը 11-ն անց 30-ին, Երկաթուղայինների 8-րդ փողոցի թիվ 21/4 հասցեի բակից, նշված գողությունը կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Յուրիկ Կ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն և բաց թողնվել:
Գողոնն առգրավվել է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել