Նոյեմբերի 15-ին Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղում դանակահարություն էր եղել: Տուժողը 35-ամյա մի տղամարդ էր:
Կատարվածի հանգամանքները պարզելու և դանակահարողին հայտնաբերելու ուղղությամբ ոստիկանության Գեղարքունիքի մարզայինվարչության, Մարտունու բաժնի և Գեղարքունիքի մարզային քննչական վարչության աշխատակիցների համատեղ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նոյեմբերի 15-ին, ժամը 3-ին, Աստղաձորի 9-րդ փողոցում, իր մոտ եղած ծալովի դնակաով տուժողին վնասվածքներ է հասցրել նույն գյուղի բնակիչ՝ 43-ամյա Աղաբեկ Հ.-ն:
Այս մասին հայտնում են ոստիկանությունից:
Նույն օրը հարուցվել է քրեական գործ՝ սպանության փորձի հատկանիշներով, և Աղաբեկ Հ.-ն ձերբակալվել է:
Նախաքննության ընթացքում խուզարկվել է նրա բնակարանն ու օժանդակ շինությունները, որտեղից հայտնաբերվել են տարբեր տարաներում պահվող կանեփանման չորացված զանգվածներ;
Նշանակվել են դատաքիմիական և դատաբուսաբանական փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է: