Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Զենք կրելու իրավունք ունեցող դատական կարգադրիչների պաշտոնների անվանացանկը և հատկացվող զենքի տեսակը, ձևը, մոդելը, քանակը, ինչպես նաև հատուկ միջոցների ցանկը սահմանելու մասին» կառավարության որոշման նախագիծը:
Նախագծով նախատեսվում է սահմանել
- զենք կրելու իրավունք ունեցող դատական կարգադրիչների պաշտոնների անվանացանկը, հատկացվող զենքի տեսակը, ձևը, մոդելը և քանակը,
- դատական կարգադրիչներին հատկացվող հատուկ միջոցների ցանկը:
Այսպիսով, դատական կարգադրիչներին հատկավող հատուկ միջոցները կլինեն.
- ձեռնաշղթա
- ոտնաշղթա
- ռետինե մահակ
- էլեկտրոհարիչ
- ձեռքի լուսարձակ
- ձեռքի մետաղաորսիչ
Զենք կրելու իրավունք ունեցող Դատական կարգադրիչների պաշտոնների անվանացանկը, հատկացվող զենքի տեսակը, ձևը, մոդելը և քանակը
Պաշտոններ
|
Հաստիքների թիվը |
Զենքի տեսակ |
Զենքի ձև |
Զենքի քանակ |
Զենքի մոդել |
Ծառայության պետ | 1 | ծառայողական | կարճ ակոսափող | 1 |
Ոստիկանության քրեագիտական պահանջներին համապատասխան տեխնիկական բնութագիր ունեցող ցանկացած մոդել
|
Ծառայության պետի առաջին տեղակալ | 1 | ծառայողական | կարճ ակոսափող | 1 | |
Ծառայության պետի տեղակալ | 1 | ծառայողական | կարճ ակոսափող | 1 | |
Բաժնի պետ | 22 | ծառայողական | կարճ ակոսափող | 22 | |
Բաժնի պետի տեղակալ | 22 | քաղաքացիական | գազային | 22 | |
Արագ արձագանքման և վերլուծական բաժնի գլխավոր մասնագետ | 5 | ծառայողական | կարճ ակոսափող | 5 | |
Արագ արձագանքման և վերլուծական բաժնի առաջատար մասնագետ | 6 | ծառայողական | կարճ ակոսափող | 6 | |
Բաժնի բաժանմունքի պետ | 25 | քաղաքացիական | գազային | 25 | |
Ավագ դատական կարգադրիչ (հերթապահ) | 48 | քաղաքացիական | գազային | 48 | |
Դատական կարգադրիչ (հերթապահ)
|
48
|
քաղաքացիական | գազային |
48
|