Դավիթ Տոնոյանի հրամանով ողբերգական ավտովթարի հետ կապված 4 զինծառայող է աշխատանքից ազատվել

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից տեղեկանում ենք, որ նոյեմբերի 7-ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետ կապված ՊՆ աշխատակիցներ են ազատվել աշխատանքից:

«ՀՀ պաշտպանության նախարարի հրամանը վերջին դեպքի կապակցությամբ։ 
Զինվորական Ծառայությունից ազատել

1. 1ին տանկային վաշտի տանկային դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Գ.Մ.

2. ՀՀ ՊՆ N զորամասի ավտոմոբիլային ծառայության պետ մայոր Մ.Ա.

3. ՀՀ ՊՆ N զորամասի 4րդ զրահատանկային գումարտակի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ Կապիտան Շ. Ա.

4. ՀՀ ՊՆ N զորամասի 4 զրահատանկային գումարտակի նախկին հրամանատար մայոր Ս.Բ.

Նախազգուշացում պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին:

1. ՀՀ ՊՆ N զորամասի տանկային վաշտի տանկային դասակի հրամանատար ավագ լետենանտ Ս.Թ.

2. ՀՀ ՊՆ N զորամասի ավտոմոբիլային տեխնիկայի և զրահատանկային ծառայության պետ Մայոր Գ.Չ.

Խիստ նկատողություն

1. ՀՀ ՊՆ N զորամասի նախկին տեխնիկական մասի պետ-հրամանատարի սպառազինության գծով տեղակալ փոխգնդապետ Ա.Շ.

2. ՀՀ ՊՆ N զորամասի տեխնիկական մասի պետռհրամանատարի սպառազինության գծով տեղակալ փոխգնդապե Պ. Ա.

Նկատողություն

1. ՀՀ ՊՆ N զորամասի նախկին հրամանատար գնդապետ Ե. Գ.

Հիշեցում. Այս պատիժները որևէ մեկին չեն ազատում քրեական պատասխանատվությունից»,-գրում է Արծրուն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ին Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհին N զորամասի հաշվեկշռին գտնվող «Կամազ» մակնիշի ավտոմեքենան վթարվել էր, ինչի հետևանքով մահացել է 4 զինծառայող, ևս 22 անձ տեղափոխվել բժշկական կենտրոն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել