ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել, որում ասվում է.
««Հայաստան 24» կայքի հրապարակման կապակցությամբ, թե իբր Դիլիջանի և Իջևանի տարածքները սպասարկող ճանապարհային ոտիկանները անօրինական փայտ տեղափոխող ավտոմեքենաների վարորդներից կաշառք վերցնելու սխեմա են մշակել, հայտնում ենք, որ ի հեճուկս սույն «ահազանգի», փաստական տվյալները հակառակն են ապացուցում, որովհետև այս տարվա 10 ամիսներին այդ տարածքը սպասարկող ճանապարհային ոստիկանները, համագործակցելով ոստիկանության այլ ստորաբաժանումների հետ, ապօրինի փայտանյութ տեղափոխելու 184 դեպք են արձանագրել, որից 31-ը ՃՈ-ն բացահայտել է ինքնուրույն /նախորդ տարվա նույն ժամանակահատվածում` համապատասխանաբար` 152 և 8 դեպք/:
Թվերն ինքնին խոսուն են, բայց քանի որ ոստիկանությունը ցանկացած հրապարակում պարտադիր ուսումնասիրելու քաղաքականություն է որդեգրել, ոստիկանության պետի կողմից այս հրապարակման վերաբերյալ էլ նշանակվել է ծառայողական քննություն»: