Զինծառայողները պետք է նաև լվանան իրենց շորերը, տունը լվանու՞մ են չէ․ Դավիթ Տոնոյան
Վարչապետի ցուցումով և կառավարության համապատասխան որոշմամբ պաշտպանության նախարարությունը կտրուկ որոշման է գնացել, որպեսզի լավագույն արտադրողները բանակի համար լավ որակի ներքնաշորեր սկսնեն կարել, որոնց առաջին խմբաքանակն արդեն ՊՆ պահեստներում է։
Այս մասին ասաց պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը՝ նոյեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ;
Նա նաև նշեց, որ այդ ներքնաշորերը որակապես անհամեմատ տարբերվում են ՊՆ-ի համար երբևիցե ստացված ներքնաշորերից։
«Կրճատվել է նորմատիվներով սահմանված քանակը, բայց բարձրացվել է որակը, ուղղակի մեր զինծաայողներն այլևս պետք է նաև լվանան իրենց շորերը, կամ վստահեն լվացքատներին, ինչպես որ ընդունված է ամբողջ աշխարհում, որովեհտև որակը լինելու է շատ բարձր, տունը լվանու՞մ են չէ»,-նշեց Դավիթ Տոնոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Ալիսա Չիլինգարյան