Արայիկ Հարությունյանը՝ դպրոցում քարոզչություն իրականացնելու մասին

Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը Երևանի և մարզերի կրթության վարչության պետերի հետ հանդիպմանը հանձնարարել է առաջիկայում սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ դպրոցները հեռու պահել քաղաքական գործընթացներից։

ՀՀ կրթության և գիտության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, ԿԳ նախարարի պաշտոնակատարն ընդգծել է, որ խստորեն կպատժվեն այն տնօրեններն ու մանկավարժները, ովքեր կփորձեն դպրոցներում քարոզչություն իրականացնել որևէ քաղաքական ուժի օգտին։

«Եթե նման ահազանգեր և փաստեր լինեն, անկախ նրանից` քաղաքական որ ուժի օգտին է արվել քարոզչությունը կամ ում համար են օգտագործվել վարչական լծակները, մեղավորները պատժվելու են»,- հայտարարել է Արայիկ Հարությունյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել