Վթարի ենթարկված ՊՆ-ի մեքենայում եղել է 21 զինծառայող, որոնցից 19-ը թափքում.Արծրուն Հովհաննիսյան

Նոյեմբերի 7-ին Գորիս-Կուբաթլի ավտոճանապարհի 39 կմ հատվածում ողբերգական ավտովթարի ժամանակ ՊՆ-ի КамАз մակնիշի ավտոմեքենայում եղել է 21 զինծառայող, որից 19-ը թափքում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Մեքենայում եղել են 21 զինծառայող, որից 19-ը թափքում: 21-ից 17 զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, 8-ը ստացել են տարբեր տեսակի մարմնական վնասվածքներ: Բուժզննումը շարունակվում է», – ասված է գրառման մեջ:

Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր ողբերգական ավտովթարից զոհված 4 ժամկետային զինծառայողների անունները: Նշվել էր նաև, որ վիրավորները տեղափոխվում են Սիսյանի հոսպիտալ և Գորիսի ԲԿ: Նրա խոսքով, նախնական տեղեկություններով մեկը ունի կոտրվածքներ, ծայրահեղ ծանր վիճակ չկա ոչ մեկի մոտ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել