Վթարի հետևանքով 4 զինծառայող է զոհվել, կան նաև վիրավորներ

Այսօր՝ նոյեմբերի 7-ին ողբերգական ավտովթար է եղել Գորիսի ճանապարհին։ Վթարի հետևանքով 4 զինծառայող է մահացել։ Կան նաև վիրավորներ։

Այս մասին ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշում է․

«Այսօրվա ցավալի ավտովթարից զոհվել են չորս ժամկետային զինծառայողներ.

Հայրապետ Վոլոդյայի Նաիրյան 1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Էրեբունու ԶԿ,

Հրանտ Արայի Գասպարյան 1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Շահումյանի ԶԿ,

Էդգար Արմենի Հունանյան 1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Հրազդանի ԶԿ,

Դավիթ Բենիամինի Մելքոնյան 1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Թալինի ԶԿ։

Շատ ցավալի լուր է: Կան նաև վիրավորներ, լրացուցիչ կհայտնենք»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել