Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 5-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․
«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
2018 թվականի հոկտեմբերի 12-13-ը Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի գլխավորած պատվիրակության՝ ՀՀ-ում գտնվելու ընթացքում կեցության, ինչպես նաև ծրագրով նախատեսված արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման և անցկացման հետ կապված ծախսերը կատարել ՀՀ 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն ՀՀ Նախագահի աշխատակազմի, ՀՀ վարչապետի աշխատակազմի, ՀՀ արտաքին գործերի նախարարության և ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հաշվետվությունների»: