Նիկոլ Փաշինյանը ԼԳԲՏ ֆորումի և Փարիզում իր հետ պատահած դեպքի մասին

Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հանձնարարել է ճշտել, թե ինչ է իրենից ներկայացնում ԼԳԲՏ ֆորումը և ի՞նչ նպատակով է կազմակերպվում:

«Ինձ համար ընտանիքի հայկական մոդելը բարձրագույն արժեք է, բայց ես մի դեպք եմ ուզում պատմել: Երբ վերջերս Փարիզում էի պաշտոնական այցով, սենայակ սուրճ պատվիրեցի, սուրճը բերեց մի երիտասարդ տղա, մտավ ու ասաց՝ բարև Ձեզ, պարոն վարչապետ: Հայ էր: Հայաստանի մարզկենտրոններից մեկից էր: Ասացի, որ հեղափոխություն է տեղի ունեցել, ներգաղթի մասին չե՞ս մտածում, ասեց՝ չէ, հազիվ եմ ես Հայաստանից փախել: Ասեց, որ այնտեղ ինքը ապրում է ընկերոջ հետ, որը նույն քաղաքից է:

Կարծում եմ, որ այս պրոբլեմատիկ հարցը քննարկելիս բացի մեր վերաբերմունքը արտահայտելը պետք է հասկանանք՝ սա յուրաքանչյուրի համար պրոբլեմ է, թե պրոբլեմ չի: ԽՍՀՄ-ում ամեն ինչ պարզ էր, կար քրեական հոդված, եթե պարզվում էր, որ մարդը այդպիսին է, տանում էին բանտ: Դրանից առաջ կախաղան էին հանում, գնդակահարում էին և այլն, և այլն»,-նշեց Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարը հայտնեց, որ կառավարության և իր համար ավելի լավ կլինի, որ այդ թեման քիչ շոշափվի, քանի որ դա գլխացավանք է:

«Մենք պետք է որոշենք, քրեական օրենսգրքում հոդված ենք ավելացնում, այդ մարդկանց հավաքում Հայաստանից դուրս ենք հանում, մենք իրենց գոյությունը ընդունում ենք, թե ասում ենք՝ գիտեք ինչ, քարոզչություն մի տարեք: Սա լուրջ հարց է»,-նշեց Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարը հայտնեց, որ իր կառավարությունը այս խնդրից կխուսափի, սակայն 20-30 տարի հետո կգա մի կառավարություն, որը առերեսվելու է այս պրոբլեմի հետ և այդ կառավարությունը որոշելու է նրանք լինելո՞ւ են, թե՝ոչ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել