Ազգային ժողովում քվորում չկա․ Արա Բաբլոյան
Ազգային ժողովում քվորում չի ապահովվում։ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն առաջարկեց իրենց աշխատանքները շարունակել աշխատասենյակներում։
«11-ի մոտ մենք ավելի ուշադիր լինենք, ու երբ քվորում ունենանք, երբ քարտուղարությունը մեզ հարվիարի դահլիճ, խնդրում եմ մոտենալ, որպեսզի մենք կարողանանք պատշաճ քվեարկենք և ընդունենք օրենքները, որոնք մեզ ապագայում անհրաժեշտ են՝ մեր աշատանքի համար»,-ասաց նա։
Նշենք, որ գրանցվել էր 50 պատգամավոր, իսկ քվորում ապահովելու համար առնվազն 53 պատգամավորներ պետք է ներկա լինի:
Այսօր Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի համաձայն նախատեսվում էր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխան: