Սրանով է զբաղված այս հսկա բյուջետային կառույցը՝ ԱԺ-ն, մշակել մեխանիզմներ, որով խոչընդոտվի ԱԺ արձակումը իրավունքի ուժով. Լ. Նազարյան
Ազգային ժողովի պատգամավոր Լենա Նազարյանը ԱԺ կանոնակարգի փոփոխության նախագծի մասին գրում է.
«Նախագիծը այնքան հապշտապ է ընդգրկվել առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում, որ անգամ կառավարության անդամը չի հասցրել ծանոթանալ ու կարծիք հայտնել: Ահա, սրանով է զբաղված այս հսկա բյուջետային կառույցը՝ ԱԺ-ն, մշակել մեխանիզմներ, որով խոչընդոտվի ԱԺ արձակումը իրավունքի ուժով: Արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի չունեցան մայիսին միայն ու միայն այն նպատակով, որ վարկաբեկված քաղաքական ուժերը հնարավորություն ունենան վերանայել իրենց քաղաքական գիծը և հանրային աջակցություն ստանան նոր ընտրությունների ժամանակ: Փոխարենը տարիներով կուտակված ամբարտավանությունը ոմանց թույլ չի տալիս հաշվի առնել փոխված իրավիճակը և չհակառակվել քաղաքացիների կամքին»:
Նախագծի վերաբերյալ իր կարծիքն է հայտնել նաև Նիկոլ Փաշինյանը. «Ով կպաշտպանի այս նախագիծը, ինքը հակահեղափոխության ներկայացուցիչ է»: